Հայաստանը՝ Ռուսաստան մարգարիտների արտահանման գլխավոր մատակարար

Ռուսաստանը 2023 թվականին ներմուծել է 3,4 անգամ ավելի քիչ մարգարիտ, եթե համեմատում ենք 10 տարի առաջվա տվյալների հետ։ Այս հաշվարկներն արել են լրագրողները՝ հիմնվելով հրապարակային տվյալների վրա ևներկայացրել «ՌԻԱ Նովոստի»-ին։

Ռուսաստան մարգարիտների գլխավոր մատակարարը Հայաստանն է, որը մինչև 2017 թվականը այդ թանկարժեք քարը չի մատակարարել ՌԴ-ին: Նշվում է, որ ՌԴ մարգարիտների ներմուծման ընդհանուր ծավալի կեսից ավելին բաժին է ընկնում Հայաստանին։

Ըստ աղբյուրի՝ Չինաստանից Ռուսաստան է ներկրվել երկու անգամ ավելի քիչ մարգարիտ, քան նախկինում։

Մատակարարների ցանկում են նաև Թաիլանդը և Հոնկոնգը։