Հայաստանը ռուսաստանցիների գարնանային ուղղությունների թոփ հնգյակում է

04 Փետրվարի 2024, 00:15

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը դարձել է ռուսաստանցիների գարնանային ճամփորդությունների պահանջված ուղղություններից մեկը։ OneTwoTrip-ի փոխանցմամբ՝ առաջին տեղում Թուրքիան է։ Ռուսաստանցի ճանապարհորդների 17%-ը ցանկանում է այնտեղ մեկնել մարտից մայիս ընկած ժամանակահատվածում։

Երկրորդ պահանջված ուղղությունը Վրաստանն է։ Այստեղ նախընտրում է գնալ ճանապարհորդների 12%-ը։ Լավագույն եռյակը եզրափակում է Թայլանդը, որն ընտրել է օգտատերերի 11%-ը։ Հնգյակում են ԱՄԷ-ն ու Հայաստանը, որտեղ պլանավորում է հանգիստն անցկացնել զբոսաշրջիկների 6%-ը։

Հիմա եթերում