Հայաստանը՝ ռուսաստանցիների համար ամառային հանգստի ամենապահանջված երկիրը
29 Մայիսի 2025, 20:15
Այս ամառվա համար ամրագրումների թվով ռուսաստանցիների շրջանում ամենատարածված արտասահմանյան ուղղությունների թոփ-10-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Աբխազիան, Թուրքիան, Վրաստանը, Ղազախստանը, Իտալիան, Ֆրանսիան, Թաիլանդը:
Հայաստանում բնակեցման վայրերում ամրագրումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 68%-ով։ Ընդ որում, Հայաստանում ամռանը կացարաններում ամրագրված գիշերվա միջին արժեքը կազմում է 6.500 ռուբլի: