Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
04 Հունվարի 2025, 23:40
Անցած տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանը ներառվել է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը։
Ըստ այդ տվյալների՝ Հայաստանի Հանրապետությանը բաժին է ընկնում արտաքին առևտրաշրջանառության 1,8%-ը, ինչի արդյունքում հանրապետությունը գտնվում է 8-րդ տեղում Եվրամիության ամենամեծ տնտեսության՝ Գերմանիայի հետ միասին։ Լավագույն 10-յակը եզրափակում է Ուզբեկստանը։ Առաջին եռյակում են Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։
Հարկ է նշել, որ 2024 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 10,2 մլրդ դոլար, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։