Հայաստանը Ռուսաստանին ծովամթերք մատակարարողների եռյակում է
29 Հուլիսի 2023, 10:00
Հայաստանը բարեկամ երկրներից Ռուսաստան ծովամթերք մատակարարողների եռյակում է։ Այս մասին հայտնում է «Փրայմ» գործակալությունը՝ վերլուծելով ռուսական շուկա ձկնամթերքի մատակարարման վրա դրված էմբարգոյի հետեւանքները։
ՄԱԿ-ի Comtrade-ի տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-ապրիլին բարեկամ երկրներից պատրաստի ձկան և ծովամթերքի մատակարարումները կազմել են 21,9 միլիոն դոլար, որոնցից առաջատարներն են Չիլին (15,2 միլիոն դոլար), Հնդկաստանը (4,6 միլիոն դոլար) և Հայաստանը (1,2 միլիոն դոլար): .
Նույն ժամանակահատվածում ոչ բարեկամ երկրներից (ներառյալ ԵՄ, ԱՄՆ և Նորվեգիա) պատրաստի ձկան և ծովամթերքի մատակարարումները Ռուսաստան կազմել են ընդամենը 2 մլն դոլար (շուկայի 8,5%-ը)։ Հիմնական մատակարարներն են եղել Իտալիան (750.000 դոլար), Սլովենիան (570.000 դոլար) և Լիտվան (226.000 դոլար):