Հայաստանը Ռուսաստանում մասնակցում է «Մեր գրադարանները. կարդալ ռուսերեն» նախագծին

30 Օգոստոսի 2024, 13:40

Կրթություն

Սանկտ Պետերբուրգի Մայակովսկու անվան գրադարանում սկսվել է օտարազգի ռուսագետների համար նախատեսված «Մեր գրադարանները. կարդալ ռուսերեն» նախագծի իրականացումը։ Այս մասին գրում է rewizor․ru-ն։

Նախագծին մասնակցում են ներկայացուցիչներ 10 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։

Արտասահմանյան մասնակից հյուրերի համար ծրագրի կազմակերպիչները անցկացրել են կրթական դասախոսություններ, նստաշրջաններ, գիտաժողովներ և էքսկուրսիաներ՝ չհաշված Նևայի քաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալու մշակութային ծրագիրը:

Միջոցառման նպատակն է օտարերկրացիներին ծանոթացնել ՌԴ-ում գրքային գործի վերաբերյալ ընդունված մոտեցումներին և տեղեկացնել Սանկտ Պետերբուրգի գրադարանների ժամանակակից գրքային ֆոնդի մասին, որն ունի ավելի քան 200 պետական գրադարան, որոնցից յուրաքանչյուրը կարող է կիսվել իր փորձով: