Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով

12 Փետրվարի 2025, 15:07

Քաղաքականություն

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և դրանք ավելի քան ակնհայտ են: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է իր դիվիդենտները ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում։ Եվ այդ դիվիդենտներն ավելի քան ակնհայտ են», — ընդգծել է Պեսկովը:

Հիմա եթերում