Հայաստանը շքեղ հանգստի վայր է. Անֆիսա Չեխովա

08 Հունիսի 2023, 12:35

Հայեր

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան մայրիկի հետ այցելել է Հայաստան և իր սոցիալական ցանցում կիսվել ուղևորության տպավորություններով:

«Մենք թռանք, որպեսզի մեր աչքերով և բոլոր 7 զգայարաններով համոզվենք, որ Հայաստանը շքեղ վայր է հանգստի և զբոսաշրջության համար»,-գրել է Չեխովան՝ կիսվելով, որ իր մայրը վաղուց էր երազում Հայաստան գալ:

«Հայաստանում այցելած բոլոր վանքերից ամենաշատը ինձ դուր եկավ Սևանա լճի Սևանավանքը»:

Չեխովան այցելել է նաև «Արարատ» կոնյակի գործարան և օդապարիկով թռել:

«Իսկ Երևանում վայելեցի տանիքի գեղեցիկ լողավազանն ու եղա քաղաքի գողտրիկ սրճարաններում»։