Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի պատասխան տարբերակը. Արմեն Գրիգորյան

21 Փետրվարի 2024, 15:43

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի՝ հունվարի 4-ի իր առաջարկների վերաբերյալ Հայաստանը ստացել է ադրբեջանական կողմի արձագանքը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ ԱԳ նախարարները երբ հանդիպեն մոտակա շրջանում, քննարկելու են խաղաղության պայմանագիրը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են։ Օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։