Հայաստանը թաքնված տուրիստական գոհար է. արաբական ամսագիրը ՝ Հայաստանի մասին
31 Հունվարի 2025, 12:53

Արաբական Միացյալ Էմիրությունների «Dar Al Khaleej» հրատարակչության «Kul Al Usra» շաբաթաթերթը Հայաստանը ներկայացրել է «երկիր, որը զբոսաշրջիկներին գրավում է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, տպավորիչ լանդշաֆտներով և բազմազան միջոցառումներով՝ սկսած հնագույն վանքեր այցելելուց մինչև անմոռանալի արկածներ, ինչպիսիք են օդապարիկով թռիչքները»:
«Հայաստանը թաքնված տուրիստական գոհար է, որն արժանի է տեղ գտնել ձեր ճանապարհորդությունների ցանկում», — գրել են հոդվածի հեղինակները:
Նրանք նաև նշել են հայկական խոհարարական ավանդույթների յուրահատկությունը։