Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է կարտոֆիլի բարձր գնի ցուցանիշով

«Numbeo»-ի տվյալներով՝ աշխարհում կարտոֆիլի գները զգալիորեն տարբերվում են՝ մի քանի ցենտից մինչև մի քանի դոլար մեկ կիլոգրամի համար։ Ամենաբարձր գինը գրանցվել է Հարավային Կորեայում, որտեղ մեկ կիլոգրամն արժե 3.38 դոլար, իսկ ամենացածրը՝ Բանգլադեշում՝ ընդամենը 32 ցենտ։

Տարածաշրջանի երկրներում նույնպես գների տարբերությունը նկատելի է։ Ամենամատչելի կարտոֆիլը Թուրքիայում է՝ 56 ցենտ մեկ կիլոգրամի համար (95-րդ տեղը համաշխարհային վարկանիշում)։ Ռուսաստանում մեկ կիլոգրամն արժե 78 ցենտ (81-րդ տեղ), իսկ Հայաստանում՝ 74 ցենտ (83-րդ տեղ), ինչը մոտ է տարածաշրջանի միջին ցուցանիշին։

Վրաստանում և Ադրբեջանում գինը կազմում է 71 ցենտ (համապատասխանաբար 86-րդ և 87-րդ տեղեր)։

Այսպիսով, տարածաշրջանում ամենաթանկ կարտոֆիլը վաճառվում է Ռուսաստանում և Հայաստանում, իսկ ամենաէժանը՝ Թուրքիայում։