Հայաստանը տարածաշրջանում տնային ինտերնետի թանկությամբ երկրորդն է

02 Հոկտեմբերի 2025, 13:10

Տնտեսություն և Բիզնես

Տնային ինտերնետի թանկության առումով տարածաշրջանի երկրների վարկանիշում Հայաստանը (19,1 $) Լատվիայից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը (19,7$):

Ինտերնետի էժանությամբ առաջին տեղում Հնդկաստանն է, որտեղ ինտերնետն ամսական արժե 7,7 դոլար: Ռուսաստանը երկրորդ տեղում է՝ 8,7 դոլար ցուցանիշով։ Երրորդ տեղում Ռումինիան է՝ 9,8 դոլար:

Իսկ ահա ամենաթանկը ԱՄՆ-ում է՝ 72,1 դոլար, Կանադայում՝ 61,7 դոլար, և Լյուքսեմբուրգում՝ 59,1 դոլար: