Հայաստանն առաջարկվում է որպես այլընտրանք Թուրքիային՝ ռուսների հանգստի համար
24 Օգոստոսի 2024, 16:50
«Яндекс Путешествий»-ի մասնագետները կազմել են բյուջետային տուրիստական ուղղությունների ցանկ, որտեղ հնարավոր կլինի հանգստանալ մինչև 150 հազար ռուբլու սահմաններում: Ցանկում ընդգրկվել են Հայաստանը, Աբխազիան, Ադրբեջանը, Եգիպտոսը և Կիպրոսը։ Այս երկրները ճանաչվել են որպես արժանի այլընտրանք Թուրքիային, որը հայտնի է ճանապարհորդների շրջանում։
Նշվում է, որ Հայաստանում Սևանա լճի ափին երեք աստղանի հյուրանոցներում երկտեղանոց համարներն արժեն 53700 ռուբլի մեկ շաբաթվա համար, Բաքվում՝ 26000, Գագրայում՝ 31800: Կիպրոսի Լառնակայում բնակարանների վարձակալությունը կազմում է 24800 ռուբլի, իսկ Եգիպտոսի Հուրգադայում՝ 18900: Հայաստան հասնելու համար անհրաժեշտ կլինի ծախսել մոտ 62000 ռուբլի, Աբխազիա՝ 48000, Ադրբեջան՝ 78000 ռուբլի։ Ուղևորություն դեպի Կիպրոս և Եգիպտոս կարժենա 112,000 և 116,000 ռուբլի:
Ըստ մասնագետների՝ Հայաստանը հայտնի է հնագույն վանքերով, հիանալի բնությամբ, նրբաճաշակ խոհանոցով, գինեգործության հազարամյա ավանդույթներով և Արարատ լեռով: