Հայաստանը Վիեննայում շարունակում է մասնակցել Սուրբ Ծննդյան տոնավաճառին

20 Դեկտեմբերի 2024, 10:10

Հայեր | Մշակույթ

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Մինչև դեկտեմբերի 23-ը հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ:

Շպիտելբերգի այս տարվա տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից ափսեներ, որոնք արտադրվում են Խնձորեսկում։ Հայկական տաղավարն առանձնահատուկ է իր բազմազան նմուշներով և մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։