Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Իլհամ Ալիև

23 Սեպտեմբերի 2024, 15:12

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ ու դա որակել որպես «պարզունակ և ոչ ադեկվատ քայլ»:

Նա Երևանին նաև մեղադրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգձգելու մեջ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նաև հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածներից 13-ը։