«Հայաստանը խոհարարական հաճույքների երկիր է». Forbes
31 Հոկտեմբերի 2023, 00:05
Forbes-ի հոդվածագիրը խոսել է երեւանյան խոհանոցի նրբությունների մասին։
Լիզա Զիմերմանը այցելել է Երևան և կիսվել տեղի ռեստորաններից ստացած իր տպավորություններով։
«Երևանը խոհարարական հաճույքների երկիր է։ Այս խոհանոցում գերակշռում են տոննա թարմ խոտաբույսերը և տեղական պանիրները: Տեղացիների սիրելի զբաղմունքներից է դրանք փաթաթել թարմ թխած պիտա հացի մեջ և օրվա ընթացքում խորտիկ ուտելը»,- գրել է նա: