Հայաստանը Յակուտիայում մասնակցում է «Ասիայի երեխաներ» 8-րդ ամառային մարզական խաղերին
28 Հունիսի 2024, 16:20
Յակուտսկում մեկնարկել են «Ասիայի երեխաներ» 8-րդ ամառային մարզական խաղերը:
Աշխարհի 25 երկրների ավելի քան երեք հազար մարզիկներ, մարզիչներ և հավաքական թիմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայ մարզիկներ, կպայքարեն 24 մարզաձևերում մեդալների 239 հավաքածուի համար։
«Ասիայի երեխաներ» միջազգային մարզական խաղերն անցկացվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ՝ 1996 թվականից ի վեր: Մրցումները կազմակերպվել են ժամանակակից օլիմպիական շարժման 100-ամյակի կապակցությամբ՝ Սախայի (Յակուտիա) Հանրապետության առաջին նախագահ Միխայիլ Նիկոլաևի նախաձեռնությամբ: