Հայաստանը զգալիորեն կրճատել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին. կազմակերպության գլխավոր քարտուղար

03 Հունիսի 2024, 13:56

Քաղաքականություն

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Ալմաթիում կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը զգալիորեն կրճատել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները շարունակում են գործել»,- ասել է Տասմագամբետովը։