Հայաստանը «Զվարթնոց»-ում կարող է ինքնուրույն կատարել սահմանի պահպանության գործառույթներ․ Միրզոյան

07 Մարտի 2024, 15:07

Քաղաքականություն

Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանում կարող է ինքնուրույն կատարել սահմանի պահպանության գործառույթներ, և ՌԴ-ի աջակցության անհրաժեշտությունն այլևս չկա։ Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ի սկզբանե ռուս սահմանապահների ներկայությունը եղել է որպես աջակցություն հայկական պետությանը, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։

Հիմա ի հայտ են եկել ինքնուրույն ծառայություն իրականացնելու ինստիտուցիոնալ հնարավորություններ, և մենք տեղեկացրել ենք ռուսական կողմին», — ասել է Հայաստանի արտգործնախարարը։