Եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագ

19 Ապրիլի 2025, 20:38

Հայեր

Հայաստանյան եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ:

Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր։ Սուրբ ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այսօր, ըստ հատուկ արարողակարգի, վառվեցին եկեղեցիների ջահերն ու կանթեղները, իսկ վառվող մոմերը բաժանվեցին ժողովրդին։

Նշենք, որ Ճրագալույցի սուրբ պատարագից հետո մեկնարկել էր երթ, որն ավարտվել է Հանրապետության հրապարակում։