Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

05 Հունիսի 2023, 22:00

Հայեր

Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվել է դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնել է հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։

Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորել են վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Բերկառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Մինաս աբեղա Հախվերդյանը։

Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի առիթով Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, միաբանական համագումարի մասնակիցներ և բազում ուխտավոր հայորդիներ։

Օրվա խորհրդի մասին քարոզել է Բելգիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զատիկ վարդապետ Ավետիքյանը։

Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրրդին, պատգամել է հավատավոր ժողովրդին հետևել սուրբ կույս Հռիփսիմեի սրբության օրինակին և սրբուհու բարեխոսությամբ ամրանալ հավատքի մեջ։

«Սիրելի՛ հավատացյալներ, աղոթենք առ Աստված, որ ինչպես պատմության ընթացքին սուրբ Հռիփսիմեի օրինակով բազմաթիվ հավատացյալներ իրենց գործունեությամբ կենդանի պահեցին մեր հավատքը, այնպես էլ այսօր և վաղը հայտնի ու անհայտ նոր սրբեր ծնունդ առնեն մեր եկեղեցու անդաստանի մեջ և ապահովեն մեր կյանքում Հռիփսիմյանց կույսերի ոգին»,- ասել է Հայր Զատիկը՝ հորդորելով հավատացյալներին լցվել հավատքով, հույսով, սիրով ու հայցել Աստծո ողորմությունը մեր երկրի ու ժողովրդի համար։

Возможно, это изображение 7 человек и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии
Возможно, это изображение 4 человека, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст
Возможно, это изображение 5 человек, Папский дворец в Авиньоне и замок
Возможно, это изображение 11 человек и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии
Возможно, это изображение 9 человек и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии
Возможно, это изображение 9 человек
Возможно, это изображение текст
Возможно, это изображение 1 человек, толпа и Стена Плача
Возможно, это изображение 10 человек, толпа и текст «VIS»
Возможно, это изображение 1 человек
Возможно, это изображение 6 человек, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст
Возможно, это изображение 10 человек и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии
Возможно, это изображение 1 человек

Հիմա եթերում