Հայազգի 3 մարզիկ մեդալ է նվաճել ձյուդոյի միջազգային մրցաշարում

13 Հունվարի 2025, 20:05

Սպորտ

Հունվարի 11-ից 12-ը Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվել է ձյուդոյի «Matsuru Dutch Open Espoir 2025» 47-րդ մրցաշարը, որին մասնակցել են 17 երկրների մարզիկներ։

Շվեդիան, Բելգիան և Նիդեռլանդները ներկայացնող հայազգի երեք ձյուդոիստ դարձել են մրցաշարի մեդալակիրներ։ Նարեկ Վարդանյանը նվաճել է (Շվեդիա, 73 կգ) նվաճել է ոսկե, Սարգիս Համտրաշյանը (Բելգիա, 66 կգ)՝ արծաթե, իսկ Միշա Կուրղինյանը (Հոլանդիա, 66 կգ, Մ18)՝ բրոնզե մեդալ: