Հայազգի դաշնակահարուհին դարձել է «2023 թվականի նոյեմբերի մենակատարուհի»
03 Նոյեմբերի 2023, 12:15
Հայազգի ռուս դաշնակահարուհի Արինա Անտոնոսյանը դարձել է Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր և Սանկտ Պետերբուրգի երաժշտության տան «Տաղանդների գետ» համառուսաստանյան նախագծի եզրափակչի մասնակից:
«Սանկտ Պետերբուրգի երաժշտության տուն» կայքը հայտնում է, որ տաղանդավոր դաշնակահարուհին ճանաչվել է ամսվա մեներգչուհի: Նոյեմբերի 11-ին նա կկատարի Ռախմանինովի երկրորդ դաշնամուրային կոնցերտը Յարոսլավլի ֆիլհարմոնիայում։