Հայազգի հայտնի պրոդյուսեր Արմեն Անանիկյանը նշել է ծննդյան 51-ամյակը

07 Հունվարի 2024, 00:25

Հայեր

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր Արմեն Անանիկյանն օրերս նշել է ծննդյան 51-ամյակը։

Ռեժիսորը ծնվել է 1973թ. հունվարի 3-ին Ռուսաստանի մայրաքաղաքում:

Հումորիստ Միխայիլ Գալուստյանի հետ նա հիմնադրել է «Fresh Film» կինոընկերությունը։
Անանիկյանի պրոդյուսերական գործունեությունը միտված է հեղինակային ֆիլմերի ստեղծմանը:

Նրա ֆիլմերը մասնակցել են տարբեր հեղինակավոր փառատոների։ Բացի այդ, նրա մասնակցությամբ ստեղծված ֆիլմերը մշտապես ընդգրկվել են արտերկրում ռուսական կինոյի ստուգատեսների ծրագրերում։

Օրինակ՝ «Չներվածը» ֆիլմը դարձել է պրոդյուսերի կինոպորտֆոլիոյի ամենաեկամտաբեր ֆիլմը և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 2018 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող թողարկումների վարկանիշում՝ տոմսարկղերում վաստակելով ավելի քան 400 միլիոն ռուբլի:

Արմեն Անանիկյանը երկար տարիներ ամուսնացած Է Յուլյա Անանիկյանի հետ։ Նրանք դաստիարակում են իրենց չորս գեղեցիկ զավակներին։