Հայազգի հինգ միլիարդատերերն՝ ըստ Forbes-ի
20 Ապրիլի 2025, 19:30

Հայազգի հինգ գործարար ընդգրկվել է Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում։
Ըստ ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսի՝ 2025 թվականի միլիարդատերերի վարկանիշում ընդգրկվել է 146 Ռուսաստանի քաղաքացի, որից հինգն ունեն հայկական ծագում։
Միլիարդատերերի ցուցակում հայտնվել է գործարար, «Эльга» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալբերտ Ավդոլյանը: Նա զբաղեցրել է ցուցակի 31-րդ հորիզոնականը։ Ավդոլյանի կարողությունը գնահատվում է 5 մլրդ դոլար։ Նրա կարողությունը 2024 թվականի համեմատ (2,9 մլրդ) ավելացել Է 2,1 մլրդ դոլարով։
43-րդ տեղում գործարար, «Մագնիտ» խանութների ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկինն է՝ 3,2 մլրդ դոլար կարողությամբ։
Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը 3,2 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 44-րդ տեղը։ Կարապետյանի կարողությունն ավելացել է 300 մլն-ով (2024թ՝ 2,9 մլրդ)։
Մասնավոր ներդրողներ Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) հայտնվել է 67-րդ տեղում է՝ 2,1 մլրդ դոլարով, իսկ Արտյոմ Խաչատրյանը՝ 89-րդ տեղում։ Նրա կարողությունը կազմում է 1,6 մլրդ դոլար: