Հայազգի մարտիկ Գրիգոր Մաթևոսյանը օկտագոն դուրս կգա ղազախ մարտիկի դեմ

27 Հունիսի 2025, 23:26

Սպորտ

Հունիսի 28-ին Սոչիում կկայանա ACA 188 խառը մենամարտերի մրցաշարը, որին կմասնակցեն Absolute Championship Akhmat լիգայի ուժեղագույն մարտիկները։

Երեկոյի սպասված մենամարտերից է լինելու Գրիգոր Մաթևոսյանի (11-3) և Ասիլժան Բախիտժանուլիի (15-5) մենամարտը, որը կկայանա «Բոլշոյ» մարզապալատում: