Հայ ռեժիսորների և պրոդյուսերների ֆիլմերը՝ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի երկար ցուցակում

07 Փետրվարի 2025, 09:20

Մշակույթ

ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հրապարակել է 12-րդ մրցանակի հավակնորդների անունները: Դա միակ մասնագիտական մրցանակաբաշխությունն է ՌԴ-ում, որին մասնակցող կինո և հեռուստանախագծերը ընտրվում են ըստ պրոդյուսերների փորձագիտական գնահատականի:

Ասոցիացիայի 12-րդ մրցանակի երկար ցուցակում ներկայացված են 2024 թվականի 162 պրեմիերային նախագծեր և գրեթե հազար մասնագետներ, որոնք հավակնում են անհատական մրցանակների:

Հավակնորդների թվում ներկայացված են ռեժիսոր Աշոտ Քեշչյանի «Մեծ թվերի ստվերում», պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Անձրևի հետքերով» և «Ես գալիս եմ քեզ փնտրելու» (10-րդ եթերաշրջան) ֆիլմերը:

Ներկայացված են պրոդյուսերներ Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Աղքատները ծիծաղում են, հարուստները լաց են լինում», Ալեքսանդր Ակոպովի «Բժիշկ Պրեոբրաժենսկի» ֆիլմի 2-րդ եթերաշրջանը, Արմենակ Նազիկյանի «Իրական» ֆիլմի 2-րդ եթերաշրջանը և «Շեֆ. Տղամարդու աշխատանք» ֆիլմը։

Երկար ցուցակում ընդգրկված են նաև պրոդյուսեր Գրիգորի Հակոբյանի «20/22», Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Հմայքը», Անդրեասյան եղբայրների «Կյանքը կանչով» (3-րդ եթերաշրջան), «Ապրել կյանքը» (2-րդ եթերաշրջան) և այլ ֆիլմեր: