Հայազգի շախմատիստուհին դարձել է Հարավային դաշնային շրջանի շախմատային կոմպոզիցիայի առաջնության չեմպիոն
Կրասնոդարի երկրամասի Զավեննի գյուղի թիվ 20 դպրոցի աշակերտուհի Սեդա Կարենը դարձել է շախմատի Հարավային դաշնային շրջանի առաջնության չեմպիոն: Այս մասին գրում է «Армавирский собеседник» տելեգրամյան ալիքը։
Սեդան 11 տարեկան է, որից 7-ը Արմավիրի շախմատի դպրոցում սովորում է արքաների խաղ: Աղջիկը դարձել է շախմատային կոմպոզիցիայի չեմպիոն՝ առաջ անցնելով Ռոստովի մարզի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի մրցակիցներից, որոնց հետ հանդիպել է Ջուբգայի մրցաշարում: Առաջնությունը շարունակվում է, բայց Սեդան հասցրել է «АС»-ին մեկնաբանություն տալ:
«Շախմատային կոմպոզիցիան խնդիրների լուծում է, անցկացվում է երկու փուլով։ Հաղթում է նա, ով ավելի շատ միավոր է վաստակել: Ամենադժվարը վերջին խնդիրն էր։ Ես պարտիա չեմ սկսել, բայց պետք է ավարտեմ այն և հաղթեմ», — ասել է նա։