Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է. Ռոբերտ Քոչարյան
25 Մարտի 2026, 12:45
Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ մետրոյում մատ էր թափ տվել արցախցի կնոջ վրա, ով 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է:
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 3-րդ էպիզոդի շրջանակներում անդրադարձել է այս միջադեպին:
«Մենք տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք: Մետրոյում միջադեպը՝ կնոջ վրա իր հարձակումը, խոսում է մի բանի մասին՝ ինքն իր դաստիարակության մեջ չունի հայկական դաստիարակության կոդը: Ես չեմ պատկերացնում՝ ոնց է կարելի կնոջ հետ խոսել այդ տոնով: Ինձ համար սա ապշելու երևույթ էր, որը դրսևորվեց երկրի առաջին դեմքի կողմից: Այս մարդը հայության հետ կապ չունի: Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի կապ չունեցող մարդ է»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: