Հայերենը և հինդին պահանջարկ ունեն. անսպասելի միտում՝ Ռուսաստանի աշխատաշուկայում

07 Հունիսի 2025, 01:15

Բոլոր

Ռուսաստանի Դաշնությունում գործատուները սկսել են ավելի հաճախ փնտրել հազվագյուտ օտար լեզուների իմացությամբ աշխատողների։ Միևնույն ժամանակ,հանրաճանաչ լեզուների պահանջարկը, ինչպիսիք են գերմաներենը կամ չինարենը, աստիճանաբար նվազում է։

2025 թ․ առաջին եռամսյակում արաբ մասնագետների պահանջարկն աճել է 53,5%-ով, հինդիի մասնագետներինը՝ 38,6%-ով, իսկ շվեդերենի մասնագետների պահանջարկը՝ 35,9%-ով։ Փորձագետներին ամենաշատը զարմացրել են հայերենն ու մալայերենը․ աճը կազմել է համապատասխանաբար 329,3% և 350%։

Միաժամանակ, նվազում է օտար լեզուների իմացություն պահանջող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը։ Գործատուները պահանջվող իրավասությունների ցանկում սկսել են հազվադեպ նշել չինարենը (-6,2%), գերմաներենը (-31,9%), ֆրանսերենը (-11,3%), իսպաներենը (-5,1%) և թուրքերենը (-13,1%):