Հայերի հիմնադրած «Dave’s Hot Chicken» ցանցը՝ Yelp-ի վարկածով ամենասիրված բրենդ

13 Դեկտեմբերի 2025, 20:04

Հայեր

Ամերիկյան Yelp հարթակը հայերի հիմնադրած «Dave’s Hot Chicken» ռեստորանների ցանցն անվանել է 2025 թվականի ամենասիրված բրենդը։ Most Loved Brands ամենամյա վարկանիշում «Dave’s Hot Chicken»-ը զբաղեցրել է առաջին տեղն՝ առաջ անցնելով այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են «Trader Joe’s»-ը, «bbq Chicken»-ը, «First Watch»-ը և «In-N-Out Burger»-ը։

Գրաֆիտիի ոճով արագ սննդի այս ցանցը ստեղծվել է 2017 թվականին Դեյվ Կոպուշյանի, Արման Հովհաննիսյանի, Թոմի և Գարի Ռուբենյանների կողմից։ Այսօր այն ունի ավելի քան 320 ռեստորան ԱՄՆ-ում և երկրից դուրս՝ վերածվելով համաշխարհային ապրանքանիշի:

2025 թվականի ամռանը ընկերությունը վաճառվել է 1 միլիարդ դոլարով, ընդ որում, հիմնադիրները պահպանել են բաժնետոմսերի 30%-ը, որը հավասարապես բաշխվել է բոլոր գործընկերների միջև։

Հիմա եթերում