Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայան
07 Ապրիլի 2025, 15:49

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շինծու գործերով հարուցված քրեական դատավարությունը։ Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի՝ ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը։
«Ինտեգրումն անհնար էր»,- հայտարարել է Բաբայանը:
Բաբայանը նշել է նաև, որ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։