«Հայերի մեծ մասը շատ լավ է տրամադրված». Alpha News-ի հարցումը ռուս ռելոկանտների մասին

09 Օգոստոսի 2023, 13:36

Կարծիք

Alpha News-ը հարցում է անցկացրել Հայաստանի մայրաքաղաքում՝ պարզելու, թե մեր համաքաղաքացիները ինչպես են վերաբերվում Հայաստան եկած ռուսներին, նրանց ներկայությանը երկրում, և որքանով է ձեռնտու ռուսների գործունեությունը Հայաստանի տնտեսության համար։ Գրեթե բոլոր հարցվածները նշել են, որ Հայաստանում ռուս վերաբնակիչների նկատմամբ վերաբերմունքը բավականին ջերմ է։

«Նորմալ է, հայերը նույն կերպ գնում են Ռուսաստան», «Ես լավ եմ վերաբերվում, որովհետև նրանք խթանում են մեր տնտեսության զարգացումը», «Անձամբ ես իրենց ոչ օգուտ եմ տալիս, ոչ վնասում, թող այստեղ ապրեն, եթե իրենց դուր է գալիս». այսպես են արձագանքել Alpha News-ի հարցման մասնակիցները։