Հայերի մեջ մեռցնում են հայրենասիրություն, բայց փրկությունը մեր ձեռքում է․ Քաղսիի բնակիչ
27 Հուլիսի 2025, 12:15
Պատկերացնո՞ւմ եք, մարդը չի ուզում, որ իր երեխան գնա ծառայի, պատրաստ է միլիոններ տալ, միայն թե չգնա։ Այս մասին «Marz News»-ի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ Գևորգ Միքայելյանը՝ խոսելով վերջին տարիների պատերազմների մասին։
«Ասում են՝ մարդն աչքի տեսածից է վախենում։ Հիմա մարդիկ վախեցած են։ Էդքան զոհեր տվեցինք, բայց ոչ մեկը բանի տեղ չի դնում, որ մարդ է զոհվել։ Սարդարապատը որ չլիներ, հայ ժողովուրդը հիմա չէր լինի։ Ապարանցիները թուրքերին ջարդուխուրդ արին, գնացին։ Հիմա դավաճանել են էդ մարդկանց, նրանց մասին մոռացել են։ Չեն ուզում հիշել, որ հայ ժողովուրդը հերոսներ է ունեցել, Արցախ է պահել, Սյունիք է պահել, իսկ հիմա Սյունիքն ու Արցախը տանում են թուրքի ոտի տակ»,- նշել է Քաղսիի բնակիչը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն անընդհատ տանջվել է պարսիկների, թուրքերի, մնացած պետությունների ձեռքի տակ, բայց Արցախը չի տվել, իսկ հիմա թուրքն է այնտեղ։
«Արցախը միշտ հայկական հող է եղել։ Արցախում կան եկեղեցիներ, որ 2000, 1500, 1700 տարվա են, իսկ նրանք քանդուքարաբ են անում այդ ամենը։ Բայց մենք էլ իրավունք չունենք այնտեղ գնալու։ Անտանելի վատ է մեր դրությունը»,- եզրափակել է Գևորգ Միքայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։