Հայերն ու ասորիները մի ընտանիք են, և պետք է օգնեն իրար պահպանել միմյանց մշակույթը. Աշլի Սայադ

01 Մարտի 2024, 00:00

Քաղաքականություն

Որոշ հայեր չգիտեն մեր պատմությանը, նույնիսկ վերջին իրադարձությունների մասին տեղեկացված չեն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է համայնքային ակտիվիստ, գործարար Աշլի Սայադը:

«Իմ նպատակը, կամ ավելի ճիշտ մեր նպատակն այն է, որ օգնենք ծանոթանալ միմյանց պատմությանը, ճակատագրին: Նկատել եմ, որ որոշ հայեր տեղյակ չեն մեր պատմությանը, նույնիսկ վերջին իրադարձությունների մասին տեղեկացված չեն: Օրինակ՝ վերջերս Իրաքում ասորական համայնքի հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ. մի հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհը հարյուր հիսուն մարդու կյանք խլեց: Այսպիսով, ոչ միայն 1915 թվականի ցեղասպանությունը, այլ շատ ավելի կոտորածներ են եղել որոնց մասին շատերը տեղյակ չեն, օրինակ 1933 թվականի կոտորածը Իրաքում, նույն Իսլամական Պետության՝ ԻԳԻԼ-ի իրականացրածը: Մենք շատ ենք ուզում համագործակցել, քանզի մենք բոլորս քրիստոնյա ենք, նույն խաչի կրողն ենք»,- ասել է Սայադը:

Ըստ նրա՝ սփյուռքահայերի և ասորիների միավորման արդյունքում թուրքերը ցեղասպանությունը ճանաչելու այլընտրանք չեն ունենա:

«Մենք մի ընտանիք ենք, պետք է օգնենք իրար, որպեսզի հետ բերենք մեր հողերը և պահպանենք մշակույթը: Սա սկիզբն է մեր ժողովուրդները միավորելու: Մտեք ինստագրամի «Ասորա-հայկական համայնք» էջը, որտեղ սփյուռքահայերն ու ասորիները կարող են ծանոթանալ, միավորվել, տեղեկանալ երկու կողմի միջոցառումներին, պատմությանը, ինչու չէ՞, համագործակցել և աջակցել միմյանց բիզնես նախաձեռնություններում: Սա սկիզբն է, և մենք արդեն աշխատում ենք իրար հետ: Այնքա՜ն բան կարող ենք անել, ես զգում եմ, որ մեր միավորումը մեզ շատ կօգնի և նրանք՝ թուրքերը ոչ միայն ցեղասպանությունը ճանաչելու այլընտրանք չեն ունենա, այլև ոչ մի ժխտողականության հարցում չեն հաջողի, եթե մենք միավորվենք և համագործակցենք»,- եզրափակել է Սայադը:20:51