Հայաստանի թիմը 3 ոսկե մեդալ է նվաճել Աստղագիտության միջազգային օլիմպիադայում
27 Սեպտեմբերի 2024, 16:31
Հայաստանի թիմն Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադայում 3 ոսկե մեդալ է նվաճել, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 15-22-ը ՌԴ Սոչի քաղաքում։
«Մասնակցել է 20 երկրի 96 աշակերտ, յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տեսական, գործնական և դիտողական»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի թիմը ղեկավարել է Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արտավազդ Հարությունյանը: