«Հայերը այն սակավաթիվ ժողովուրդներից են, որոնք իրենց հոգիները կտակում են Աստծուն, իսկ սրտերն՝ ընտանիքին». Լիզա Մորյակ

25 Փետրվարի 2025, 09:20

Կարծիք

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանի կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակն ինստագրամյան իր էջում հրապարակել է կադրեր «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմից։

««Պատերազմ և երաժշտություն» ֆիլմում մի դրվագ խաղալով՝ ես ստացա ահռելի թվով վերահրապարակումներ և հիշատակումներ, քանի որ, առաջին հերթին, եսաջակցել եմ ամուսնուս՝ Սարիկ Անդրեասյանին՝ իր ժողովրդի՝ հայերի համար ֆիլմ նկարելու մղումով։ Իսկ ես հաստատ գիտեմ, որ հայերն այն սակավաթիվ ժողովուրդներից են, որոնք իրենց հոգիները կտակում են Աստծուն, իսկ սրտերը՝ իրենց ընտանիքին։ Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների, նրանց բախումների մեջ։ Աշխարհով մեկ սփռված հայերը գիտեին ինչպես ապրել տարբեր քաղաքակրթություններում և միևնույն ժամանակ հայ մնալ։ Միևնույն ժամանակ նրանք դարձան այն մշակույթների կարևոր տարրերը, որտեղ նրանք առաջին անգամ եկան որպես հյուր»,- գրել է Մորյակը։