Հայերը մշտապես վայելել են Իրանի հոգևոր առաջնորդի հարգանքն ու սերը․ դեսպան

02 Մարտի 2026, 16:09

Քաղաքականություն

ԻԻՀ հոգևոր առաջնորդի նահատակության վիշտը շատ մեծ է, բայց Իրանի՝ երկիրը պահպանելու ձգտումն ավելի մեծ է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Իրական ձգտումները մարդու մահվամբ չեն ավարտվում․ դա չհասկացան սիոնիստական և Թրամփի ռեժիմները»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ հայերը մշտապես վայելել են ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հարգանքն ու սերը։

Անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին՝ Շիրղոլամիի նշել է, որ Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 153 աշակերտ։

«Սա անջնջելի ու ամոթալի հետք է թողնում հարձակվողների վրա։ Ցանկացած հարված պատասխան է ունենալու։ Եվ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ցանկացած ռազմաբազա մեր հակահարվածի համար թիրախ է դառնալու։

Մեր հարվածները հարևանների դեմ չեն, այլ ԱՄՆ-ի։ Իրանը 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր է, այս ագրեսիաները նորություն չեն մեզ համար։ Որքան շարունակվի ագրեսիան, այդքան կպաշտպանեք մեր երկիրը»,- նշել է դեսպանը։