Հայերը ուժ են. ամերիկացի դերասան Լեանդրո «Լեո» Դոտավիո

18 Դեկտեմբերի 2025, 10:00

Հայեր

Ամերիկացի դերասան, կասկադյոր և ռեալիթի-շոուների մասնակից Լեանդրո «Լեո» Դոտավիոն սոցցանցերում կիսվել է Լոս Անջելեսի հայկական սփյուռքից ստացած իր տպավորություններով։

«Եթե դուք դժվարությունների եք բախվում Լոս Անջելեսում, նշանակում է՝ դեռ հայ ընկեր չեք գտել։ Լոս Անջելեսում հայի հետ սթրեսը մոտ 60%-ով պակաս է։ Փողի հետ կապված խնդիրներ ունեք, վարձակալության, ապահովագրության, թե՞ բժշկի գնալու կարիք ունեք՝ ինչ էլ լինի ձեր խնդիրը, կգտնվի մեկ հայ, որը կկարողանա օգնել ձեզ։ Նրանք հնարամիտ մարդիկ են։ Եթե Լոս Անջելեսում եք, պետք է սովորեք շփվել նրանց հետ։ Պատճառը, որ դուք հաջողության չեք հասել Լոս Անջելեսում կամ ատում եք այս քաղաքը, այն է, որ դուք չեք ճանաչում «ճիշտ» հային։ Այսքան բան»,- իր տեսաուղերձում ասել է Լեանդրո «Լեո» Դոտավիոն։