Հայերը փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին, հանդիպում են պահանջում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ

10 Օգոստոսի 2023, 10:00

Քաղաքականություն

Հայ համայնքի ներկայացուցիչներն այս պահին փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին եւ հանդիպում են պահանջում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:

Նրանք պահանջում են նաեւ, որ Ադամ Շիֆը ժամանի Հայաստան, այցելի Լաչինի միջանցք եւ անձամբ համոզվի, որ Արցախ տանող ճանապարհը փակ է, եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսում ներկայացնի իրավիճակը:

Նշենք, որ նախորդ օրերին, ի պաշտպանություն Արցախի, ամերիկահայերը անհնազանդության ակցիա էին արել Բըրբանք քաղաքում: Նրանք պահանջում էին կոշտ արձագանքել Ադրբեջանի գործողություններին եւ պարտադրել նրան բացել Արցախի ճանապարհը, որն արդեն 8 ամիս է՝ փակ է: Ամերիկահայերը երեք օր նստացույց էին արել Ադամ Շիֆի գրասենյակի առաջ՝ պահանջելով գալ Հայաստան եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։

Հիմա եթերում