Հայի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ Նյու Յորքի կինոմրցանակաբաշխության լավագույն ֆիլմ

13 Նոյեմբերի 2023, 12:25

Մշակույթ

Նյու Յորքի Critics Choice Documentary Awards մրցանակաբաշխության ժամանակ 1980-ականներին Ադրբեջանում հետապնդումների ենթարկված հայի մասին պատմող «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմը ճանաչվել է լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ: Այս մասին X սոցցանցում հայտնել են մրցույթի կազմակերպիչները։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում։ Ֆիլմում պատմվում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին:

«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի ռեժիսորներն են «Օսկարի» առաջադրված Բեն Փրուդֆութը և Քրիս Բաուերսը:

«Վերանորոգման վերջին արհեստանոց»- ը առաջադրվել է նաև «Լավագույն արդյունք» անվանակարգում։