Հայկ Ալաբերքյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և նվաճել ոսկե մեդա
25 Օգոստոսի 2023, 13:05
Ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են 2 ոսկե, 1 բրոնզե մեդալ։
51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում անգամ վնասվածքով ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի մարզիկին և հաղթել 5։0 հաշվով:
ՀԲՖ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հաղթանակ է տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը եզրափակչում առավելության է հասել Վենեսուելայի ներկայացուցիչի նկատմամբ։
80 կգ քաշային Համլետ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ։