Հայկ Դալարյանը` Ռոստովի մարզի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթող
06 Փետրվարի 2025, 21:45
Դոնի Ռոստովում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց և կանանց Ռոստովի մարզի առաջնությունը:
Մինչև 70 կգ քաշային կարգում Հայկ Դալարյանը գրավել է առաջին հորիզոնականը: Առաջնության մրցանակակիրներ են դարձել նաև Էդգար Գյուլումյանը և Հովհաննես Տեփոյանը: Մինչև 97 կգ քաշային կարգում Էդգարը գրավել է երկրորդ տեղը, իսկ մինչև 65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճել է Հովհաննես Տեփոյանը: