Հայկ Ջուլհակյանն ու Լևոն Գասպարյանը կմասնակցեն «Շչելկունչիկ» միջազգային մրցույթին
23 Նոյեմբերի 2024, 23:56
Հայաստանից Հայկ Ջուլհակյանը և Ռուսաստանից Լևոն Գասպարյանը կմասնակցեն նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը Մոսկվայում կայանալիք պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» միջազգային 25-րդ հեռուստատեսային մրցույթին։
Մրցույթին կարող են մասնակցել դաշնակահարներ, ինչպես նաև մինչև 15 տարեկան լարային, հարվածային և փողային գործիքների կատարողներ։ Մրցանակների համար կպայքարի 48 երաժիշտ Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չիլիից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Չինաստանից։
«Շչելկունչիկ» մրցույթը կանցկացվի 3 անվանակարգում՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ: Այս տարվա մրցույթին կմասնակցեն դաշնակահարներ Հայկ Ջուլհակյանը (13 տարեկան, Հայաստան) և Լևոն Գասպարյանը (12 տարեկան, Մոսկվա): 9 հաղթողները կստանան մրցանակներ և հուշանվերներ։
Հանդիսատեսը ևս քվեարկելու հնարավարություն կունենա․ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը կորոշվի SMS քվեարկության միջոցով։ Արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո։