Հայկ Մարտիրոսյանը առաջատար է շախմատի միջազգային մրցաշարում
23 Մարտի 2026, 18:35
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարը։
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Արտյոմ Ուսկովը կիսում են առաջին հորիզոնականը մրցաշարում:
Երկու շախմատիստներն էլ 6 հնարավորից ունեն 5 միավոր և կմրցեն միմյանց դեմ:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով: