Հայկ Մարտիրոսյանը` «Biel Chess Festival 2024» շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

26 Հուլիսի 2024, 13:30

Սպորտ

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձել է Biel Chess Festival 2024 շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարը տեղի է ունեցել հուլիսի 13-26-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում՝ 6 գրոսմայստերների մասնակցությամբ։

Եզրափակիչ աղյուսակ.

1-ին տեղ՝ Լե Քուանգ Լիեմ

2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան

3-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա

4-րդ տեղ՝ Աբհիմանյու Միշրա

5-րդ տեղ՝ Վինսենթ Կայմեր

6-րդ տեղ՝ Սամուել Շանկլանդ։

Հիմա եթերում