Հայկ Մարտիրոսյանը դարձել է նոր սուպերգրոսմայստեր

08 Հոկտեմբերի 2023, 16:40

Սպորտ

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձել է նոր հայ սուպերգրոսմայստեր: Նրա ներկայիս վարկանիշը 2․710 է, այսինքն՝ գերազանցում է սուպերգրոսմայստերական 2․700-ը:

Նման արդյունքի 23-ամյա շախմատիստը հասել Է Եվրոպայի ակումբային առաջնությունում 4 անընդմեջ հաղթանակների շնորհիվ: Ընդ որում, խաղերից մեկում Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։