Հայկ Մարտիրոսյանը Ֆիշերի շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

14 Հուլիսի 2024, 19:13

Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայում «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված Ֆիշերի շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Առաջին տեղում Ռամեշբաբու Պրագնանանդհան է, երրորդում՝ Վինսենթ Կայմերը։

Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:

Մասնակցելու են Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կայմերը, Լիեմ Լեն, Սամուել Շանկլանդը և Աբհիմանյու Միշրան:

Հիմա եթերում