Հայկ Մարտիրոսյանը՝ միջազգային շախմատային մրցաշարի միանձնյա առաջատար
25 Մարտի 2026, 11:20
Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատարն է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» միջազգային շախմատային մրցաշարում:
Շախմատիստը 8-րդ տուրում հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ Մարտիրոսյանը տարել է 5 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ-ոքի։ Նրա ակտիվում կա 6,5 միավոր։
Գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը և Նիկիտա Աֆանասյևը, միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը և Բախրոմ Բախրիլաևը Ուզբեկստանից Մարտիրոսյանից հետ են մնում կես միավորով։