Հայկ Պապիկյանը արծաթե մեդալ է նվաճել
03 Հուլիսի 2023, 08:20
Հայկ Պապիկյանը արծաթե մեդալ է նվաճել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր լեհ Ֆաբիան Նիեժետսկիին, 1/4 եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել Ռաուլ Կասոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 6:2 հաշվով պարտության էր մաստնել Ասվտրիայի ներկայացուցիչ Մուհամադ Ինշամիևին:
Հիշեցնենք, որ Կնյազ Իբոյանը, գոտեմարտելով թուրք Մուհամեդ Գիմրիի հետ, հաղթանակ է տարել ու ոսկե մեդալ նվաճել։ Իսկ Լևիկ Միքայելյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։